National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.09.2022
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 1

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են այսօր կեսգիշերն անց ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունները, ինչպես նաեւ օրակարգային հարցերի քննարկումը հետաձգվում են:

Անդրադառնալով իրավիճակին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական. թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական  եւ այլ տարաձայնություններին տեղ տալ: Նաեւ մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որեւէ խուճապի չմատնվել: Մենք շատ բարդ իրավիճակում ենք, եւ խնդրում եմ ձեզ թե՛ ապատեղեկատվությանը, թե՛ տարբեր, տարածվող լուրերին տեղիք չտալ եւ հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ես ներկայացնելու եմ հայտարարության նախագիծ: Ժամը 11:00-ին այստեղ գալու է վարչապետը, որին դուք կարող եք հարցեր ուղղել»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am